Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բարձրագույն մարմինը պետք է վերաբերմունք արտահայտի Ադրբեջանի հակամարդկային պահվածքի վերաբերյալ»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 12,2024 10:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի քաղաքական մեծամասնությունը եւ կառավարությունն իրենց վերաբերմունքը պետք է արտահայտեն Ադրբեջանի այս հակամարդկային արարքի վերաբերյալ․ այսօր խորհրդարանի հերթական նիստերի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Այսօր խորհրդարանի երրորդ նիստում քննարկվելու է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը։ Ընդդիմությունը նաեւ հայտարարության տեքստ է ներկայացրել խորհրդարանի ընդունմանը։ Այն վերաբերում է Ադրբեջանում ընթացող COP 29-ի ֆոնին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակմանը։

«ՀՀ բարձրագույն մարմինը պետք է վերաբերմունք արտահայտի Ադրբեջանի հակամարդկային պահվածքի վերաբերյալ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930