Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար. Սուրեն Պարսյան. «Փաստ»

Նոյեմբեր 12,2024 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն արձանագրում է, որ միայն այս տարվա տասն ամսվա կտրվածքով մոտավորապես 70 հազար ռուս զբոսաշրջիկ քիչ է եկել Հայաստան, գումարած՝ Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են: «Դա ազդել է մեր հանրային սննդի ցուցանիշների, ինչպես նաև մեր մանրածախ առևտրի վրա: Բազմաթիվ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներ արձանագրում են, որ իրենց շրջանառությունն իջել է, ռուսները նվազել են, նրանց վճարումները նվազել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը՝ հավելելով, որ հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնում ՄԻՐ քարտերի սահմանափակումը:

Օրերս էլ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ 5-ամյա վարկային պայմանավորվածություն ունի, որի շրջանակներում նախատեսվում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության մարզերում 10 զբոսաշրջային կլաստերներ հիմնել: Այսինքն, Հայաստանը հերթական պարտքի տակ է մտնելու, չնայած որ պարտքային բեռն արդեն իսկ չափազանց ծանր է Հայաստանի համար: «Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար: Մեր բյուջեից մոտավորապես 1,4 միլիարդ դոլար հատկացնելու ենք պետական պարտքի սպասարկման համար: Մեր պետական պարտքը բավականին ծախսատար է դարձել վերջին տարիների ընթացքում, և այդ ծախսատարությունն էլ ավելի է ավելանալու»,- մեզ հետ զրույցում ասում է Սուրեն Պարսյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930