Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռի բարքերի շրջապտույտի մեջ

Նոյեմբեր 12,2024 10:00

«Տապալել, տապալել, տապալել՝ ահա այն ամենը, ինչ կար մարդկանց սրտերում եւ մտքում», – 1654 թվականին, ելույթ ունենալով անգլիական խորհրդարանում, խոստովանում էր Օլիվեր Կրոմվելը: Այս մեջբերումն անում է ռուս-ամերիկացի ընկերաբան Պիտիրիմ Սորոկինը (գիրքը գրվել է 1924 թվականին)՝ անդրադառնալով անգլիական եւ բոլոր մնացած հեղափոխություններին: Նա նշում է, թե հատկապես ի՛նչ են հեղափոխականները տապալում: Թիրախում այն ինստիտուտներն են, այն «արգելակները», որոնք սանձում են ոչ պայմանական ռեֆլեքսները՝ եկեղեցին, ընտանիքը, դպրոցը եւ այլն: Հենց դրա’նք են հեղափոխությունների կողմից առաջին փուլում ենթարկվում ծաղրի եւ նվաստացման՝ որպես նախապաշարումներ եւ սնահավատություններ:

Այնուհետեւ, երկրորդ փուլում, ըստ գիտնականի, գալիս է հենց «արգելակելու» ժամանակաշրջանը: Նույն անգլիական հեղափոխության օրինակով՝ Սորոկինը հիշեցնում է, որ Կրոմվելը, ստանալով բացարձակ իշխանություն, ձերբակալում է իրեն քննադատող պամֆլետիստներին եւ նույնիսկ խորհրդարանի անդամներին: «Արգելակման» շրջանում Անգլիայում տուգանքների տեսքով պատասխանատվության էին ենթարկվում նրանք, ովքեր ձեռք էին բերում «հակակրոմվելյան» բրոշյուրներ: (Հավասարազոր է այսօր «հականիկոլական» գրառումներին «լայք» դնելուն՝ ՔՊ-ականները բոլոր սքրինշոթները պահում են, որ անհրաժեշտության դեպքում «իրավական ճանապարհով» վրեժ լուծեն):

Այդպիսիք են, այո, բոլոր հեղափոխությունները: Պայքարում են հոռի բարքերի դեմ՝ քանդելով ավանդական ինստիտուտները, հետո հաստատում են նույնքան կամ ավելի հոռի բարքեր: Հայաստանի եւ մի շարք այլ դեպքերում երկիրը տանում են խայտառակ պարտության:

Դա, իմ կարծիքով, չի նշանակում, որ հեղափոխություններ չպիտի լինեն՝ այն, ինչ դատապարտված է մահվան, պետք է մահանա: Դա նշանակում է, որ հեղափոխություններից հետո պետք է ստեղծվեն ինստիտուտներ, որոնք հոռի բարքերի հնարավորությունը եթե չբացառեն, ապա էականորեն կնվազեցնեն: Ամերիկացիներին դրա համար անհրաժեշտ եղավ մոտավորապես 200 տարի:

Պատկերացրեք մի ֆանտաստիկ վիճակ, որ ԱՄՆ-ը պարտվել է պատերազմում, եւ Կոնգրեսը հանձնաժողով է ստեղծում, որը պետք է ուսումնասիրի այդ պարտության պատճառները: Արդյո՞ք այդ հանձնաժողովի նպատակն է լինելու ապացուցել, որ պարտության մեջ մեղավոր են զինվորականները, դասալիքները, «5-րդ շարասյունը», Ռուսաստանը՝ բոլորը, բացի ԱՄՆ նախագահից: Ոչ, որովհետեւ կոնգրեսականները եւ սենատորները (նույնիսկ նրանք, ովքեր ԱՄՆ նախագահի հետ նույն կուսակցությունից են) հաշվետու են ոչ թե նախագահի, այլ՝ միայն իրենց ընտրողների առաջ: Նրանք նախագահի աշխատակիցները, ենթակաները, առավել եւս՝ ուսապարկերը կամ խրտվիլակները չեն:

…Մենք 200 տարի չունենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ամեն հեղափոխություն գալիս է սպասարկելու ինչ որ խավի շահերը։ Օրինակ’ ինտելիգենցիայի,ազնվականության,բուրժուաների,աշխատավորների, կամ գյուղացիների։
    2018 ի հեղափոխությունը,ինչպես պարզվեց, եկել է սպասարկելու գյուղացու շահերը։ Քաղաքի բնակչությունը աշխատում է,հարկեր վճարում և սուբսիդավորում գյուղական վարկեր, ֆինանսավորում տարբեր գյուղական ծրագրեր ( անասնագոմեր և անասուններ),իսկ գյուղացին ոչ հարկ ա վճարում ու դեռ պահանջում ա ,որ քաղաքացին էլ ավել աշխատի,որ էլ ավել միջոցներ տա իրեն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930