Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի քաղաքականությունը շատ հստակ էր՝ անհնարին դարձնել արցախահայերի բնակությունն Արցախում»․ Վարդինե Գրիգորյան

Նոյեմբեր 11,2024 16:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի քաղաքականությունը շատ հստակ էր, շատ համակարգված ու ամբողջությամբ ուղղված էր նրան, որ անհնարին դարձներ արցախահայերի բնակությունն Արցախում․ այսօր «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ իր ելույթում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը։

Ըստ բանախոսի, աստիճանաբար բարդացնելով կյանքը, անհնարին դարձնելով կյանքը՝ Ադրբեջանը նպատակ ուներ հասցնել մի իրավիճակի, որ մարդիկ այլընտրանք չեն տեսնի, քան լքել տարածքը։

Զեկույցի նախապատրաստման համար հարցազրույցները ցույց են տվել, որ 2020-ի պատերազմից հետո, ռուս խաղաղապահների ներկայությունն էր իրավիճակի զսպող հանգամանք, դրա համար շատերը վերադարձան Արցախ, սկսեցին վերականգնել ու վերանորոգել իրենց կյանքն այն տարածքներում, որոնք հայկական իշխանության եւ ռուս խաղաղապահների վերահսկման ներքո էին։

Ըստ Վարդինե Գրիգորյանի, հարցումներին՝ եղե՞լ են հնարավորություններ կամ փորձեր արվե՞լ են վերադառնալ այն տարածքներ, որոնք անցել էին ադրբեջանական վերահսկողության ներքո, մարդիկ պատասխանել են, որ նման դեպքերում առաջին կանխարգելումները եղել են հենց ռուս խաղաղապահների կողմից, որոնք ասել են, որ չեն կարող ապահովել իրենց անվտանգությունը։

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ խաղաղապահներն իրենց հետ զրույցներում ասել են, թե որոշակի տարածքներում՝ իրենց հետ համաձայնեցված, արցախցիները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում, մինչդեռ հաղորդագրությունների ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ այդ տարածքներում հրադադարի ռեժիմի խախտումներ են եղել պարբերաբար։ Այսինքն, թեեւ, համաձայնեցված է եղել, բայց միեւնույն է՝ հրադադարը խախտվել է։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930