Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում գիտեն, թե ինչ են ուզում Հայաստանից և հայությունից, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը և հայությունը. Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 10,2024 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանում քննարկում են, որ Խաղաղության պայմանագիրը կկնքվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը կընդունի նոր Սահմանադրություն՝ առանց գործող նախաբանի: Պնդում են, որ Հայաստանի իշխանությունը և քաղաքական ուժերը պետք է գյուղեգյուղ շրջեն և ժողովրդին բացատրեն, թե Արցախը – Լեռնային Ղարաբաղը հայկական չի եղել և ինչ տեղի է ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում, միակ մեղավորը հայերն են:

Նրանք ուզում են, որ հենց ժողովրդի էլիտան հակառակը ներկայացնի և հերքի այն գաղափարները, որոնցով ապրել է հայ ժողովուրդը։ Դրանից հետո ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր և այդ հերքված թեզերի հիման վրա «Այո» քվեարկի նոր սահմանադրությանը։ Երբ նոր սահմանադրությունը կընդունվի, դրանից հետո կստորագրեն Խաղաղության պայմանագիրը:

Իհարկե, փաստ չէ, որ դրանից հետո նոր պահանջներ չեն դրվի սեղանին, բայց այս պահին իրենց ակնկալիքը հենց այն է, ինչ նկարագրեցի։ Ադրբեջանում գիտեն, թե ինչ են ուզում Հայաստանից և հայությունից, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը և հայությունը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930