Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կորուստն ավելի թեթև են տարել, քան Հարիսի պարտությունը․ «ՉԻ»

Նոյեմբեր 10,2024 10:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մի հատ սոցիոլոգ կա, ձեռի հետ էլ իրեն քաղաքագետ է համարում. 100 տոկոս, գրազ եմ գալիս, Հարիսը սրբելու է Թրամփին: Դրա տեսանյութն արդեն մեմ է դարձել: Ովքեր ղժժալու ցանկություն ունեն, թող նայեն: Արամ Զավենիչն էր նախօրոք համարյա խմում Հարիսի հաղթանակի կենացը: Եվ իհարկե. ամենագետ Շիրինյանը: Ովքեր չգիտեն, ասենք, որ ինքը դոկտոր է, էն էլ քաղաքական գիտությունների: Այ, ինքը մեր համար քաղաքական կանխատեսումների ճշգրիտ քրոնոմետր է: Որ մի բան կանխատեսում է, իմացեք, ճիշտ հակառակն է լինելու: «Ժելեզնի» օրենք է:

Տիգրան Խզմալյանին խղճացինք. Արևմուտքի համար անցանկալի անձ դարձավ: Որովհետև ոնց որ նավս լինի: Վրաստանի արևմտամետներին աջակցություն հայտնեց, կրվեցին, ԱՄՆ-ի դեմոկրատներին աջակցություն հայտնեց, կրվեցին: Ասել են՝ ապեր, կլինի՞, դու ընդհանրապես չխոսես:

Դրա համար են կորել: Բայց ժամանակավոր: Մի երկու օրից նորից ծակ ու ծուկերից դուրս կգան, էլի «դբա Եվրոպա» գոռալով կհայտնվեն էկրաններին:

Մեղք եք դուք, մեղք, էդքան ծանր մի տարեք Հարիսի պարտությունը: Արցախի կորուստն ավելի թեթև են տարել, բան ենք ասում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930