Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցների կողմից թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով մոտ 3 ժամ առաջ Գյումրիում ՔՊ-ականների են ձերբակալել։
Ձերբակալվածներից մեկը Վարուժ Խոջումյանն է՝ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակից։ Ի դեպ, վերջինս ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին է, որը նաև Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։
Մյուսը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Պարգև Գևորգյանն է, նա ավագանու անդամ է դարձել վերջերս, երբ Գյումրու ավագանու 5 անդամներ վաղաժամկետ վայր դրեցին մանդատները։
Մեր տեղեկությունը հաստատել են իրավապահ համակարգից՝ մանրամասնելով, որ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածներին վեց ժամվա ընթացքում կներկայացնեն նախաքննական մարմնին, փորձաքննություն նշանակելուց հետո կորոշվի՝ ազատ արձակե՞լ, թե՞ ներկայացնել դատարան՝ խափանման միջոցի հարցը որոշելու։