Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեծ  նպատակ ունեմ՝ նվաճել ոսկե մեդալ»․ Եվրոպայի փոխչեմպիոն Միլենա Խաչատրյան

Նոյեմբեր 09,2024 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծանրամարտի փոխչեմպիոն Միլենա Խաչատրյանը Էջմիածնի Ջրառատ գյուղից է։ 

Ծանրամարտով զբաղվել է դեռ 10 տարեկանից՝ հարազատների խորհրդով։ Ծանրամարտի հաճախել է տեղի մշակութային ակումբում, այժմ մարզվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցում։ Նրա անձնական  մարզիչներն են Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը, իսկ հավաքականների մարզիչները՝ Արտաշես Ներսիսյանը ու Տարոն Թովմասյանը։ Նրա հետ խոսել ենք իր անցած ճանապարհի՝ դժվարությունների և նվաճումների մասին։

«Երբ առաջարկ ստացա զբաղվել ծանրամարտով, չգիտեի՝ դա ինչ է, կամ ինձ ինչ է սպասվելու, առաջին անգամ մտա դահլիճ, արդեն հասկացա, որ սա իմ ուղին է լինելու»,- մեր զրույցում ասաց փոխչեմպիոնը։

Նրա խոսքով՝ իր բոլոր դժվարությունների և հաջողությունների կողքին կանգնած է իր ընտանիքը․ «Իմ բոլոր  ձեռքբերումների  համար շնորհակալ եմ ծնողներիս, հիմա նաև ամուսնուս, որը բոլոր իրավիճակներում  կողքիս է»։

«Երբ պետք է պատրաստվեի Եվրոպայի առաջնությանը, իմացա, որ  բալիկի եմ սպասում, ինձ մոտ սկսվեց դեպրեսիվ շրջան, քանի որ շատ էի սպասում այդ առաջնությանը, անհամբեր էի, սպասում էի, որ բալիկս ծնվեր, անցնեի մարզումներիս»,-պատմեց Միլենան։ 

Միլենան երեխային ունեցել է վիրահատական միջամտությամբ, կարճ ժամանակա անց նորից վերսկսել մարզումները․«Բալիկիս ծնվելուց 3 ամիս հետո մտա դահլիճ՝ չնայած նրան, որ կարող էին լուրջ առողջական խնդիրներ առաջանալ, բայց հաղթահարեցի, այդ փուլն էլ անցավ»։

Հիշեցնենք, որ փոխչեմպիոնն իր առաջին միջազգային փորձը ստացել է 2018 թվականին՝ մասնակցելով Իտալիայում անցկացված դեռահասների Եվրոպայի առաջնությանը, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ։ 2019 թվականին մասնակցել է Ալբանիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը, նվաճել ոսկե մեդալ։ 2021 թվականին Ուզբեկստանում մասնակցել է  աշխարհի առաջնությանը՝ գրավելով 4-րդ հորիզոնականը։ 2022 թվականին Հունաստանում մասնակցել է աշխարհի  առաջնությանը՝ գրավելով 4-րդ հորիզոնականը, իսկ 2024 թվականին մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը գրավել է 2-րդ հորիզոնականը։

«Բոլոր  դժվարություններն ու հաղթանակներն ավելի են մոտիվացնում ինձ, դադարից հետո փոխչեմպիոն լինելը լավ է, բայց ես մեծ նպատակ ունեմ՝ նվաճել ոսկե մեդալ»,-եզրափակեց Միլենան։ 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Միլենա Խաչատրյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930