Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի և արցախցիների մասին պատմող վավերագրական ֆիլմը հետ է կանչվել «Օսկար»-ից՝ Ադրբեջանի պահանջով․ «Հետք»

Նոյեմբեր 09,2024 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հորդանանից ամերիկյան «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը ուղարկվելու է հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի ֆիլմը։ Կինոհանձնաժողովը ընտրել էր Արցախի և արցախցիների մասին պատմող «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար: Սարին Հայրապետյանը նկարահանումները Արցախում սկսել է 2018թ.-ից։ Ֆիլմը պատմում է 11-ամյա մարտակերտցի Վրեժի մասին, որի միջոցով ներկայացվում է Արցախը՝ 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և հետո, մինչև Ադրբեջանի կողմից հայաթափումը։

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, հայտնի դարձավ, որ Հորդանանը հետ է կանչել «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում իր երկրի կողմից ներկայացված «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը։

Այս մասին հայտնում է հոլիվուդյան Deadline պարբերականը։ Նյութում նշվում է, որ ֆիլմը հետ է կանչվել Ադրբեջանի ճնշման տակ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930