Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիշերվա քողի տակ դրվեց կապիտուլյացիայի և նվաստացման ստորագրությունը. Բագրատ սրբազան

Նոյեմբեր 09,2024 22:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եռաբլուրի այս բարձունքը մեզ ևս մեկ անգամ կոչում է, որ ամոթի և խայտառակության այս օրը կարող ենք սրբել մեր ուխտի և վրեժի զգացումով․ Եռաբլուր զինվորական պանթեոնից հղած տեսաուղերձում այսօր՝ նոյեմբերի 9-ին ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Եվս մեկ անգամ ապրում ենք այն ստորացման ու նվաստացման զգացումը, որը 2020 թ․ նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը դավաճանական և թշնամական ստորագրությամբ դրվեց մեր բոլորի կյանքի վրա։ Մեր ժողովուրդը խաբվեց, գիշերվա քողի տակ դրվեց այդ չարաբաստիկ կապիտուլյացիոն ստորագրությունը՝ հանձնման, ստորացման ու նվաստացման ստորագրությունը, որով հպարտանում են այսօրվա դեռևս իշխանավորները, որոնց պատճառով այսօր մենք չունենք Արցախ, հազարավոր զոհեր ունենք, անհայտության մեջ գտնվող եղբայրներ ունենք, ռազմագերիներ ունենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեր գերեվարված տղաները, միևնույն ժամանակ՝ վտանգված ու գրավված տարածքներ ունենք Հայաստանի Հանրապետությունից, ունենք գողացված ուրախություն, գողացված պատիվ»,- ասաց սրբազանը` հավելելով, որ Եռաբլուրում՝ տղաների շիրիմների առջև գլխիկոր ենք կանգնած, բայց կոչված ենք նրանց վերադարձնել իրենց հաղթանակն ու հայրենիքը։

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930