Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազան շարժումը կմարի միայն հաղթանակի դեպքում». Աստղիկ Գալեյան

Նոյեմբեր 09,2024 15:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի զրուցակիցն է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

– Չորս տարի առաջ, այս օրը՝ նոյեմբերի 9-ին, դրվեց Արցախի հանձնման եւ Հայաստանի ճակատագիրը հարցականի տակ դնելու առաջին քարը. ի՞նչ մտորումներ ունեք այս առիթով։

– Արցախի հանձնումը սկսվեց 2018 թվականից. 2018 թվականից ի վեր վատ կանխազգացում եմ ունեցել: Մխիթարիս զորակոչվելուց հետո էլ այդ տագնապը ավելացավ։ Որդուս նահատակվելուց հետո մտքերս միշտ խառն են եղել ու այսօր էլ նույնն է՝ ցավ, ափսոսանք. թե՝ որդուս ու թե հազարավոր տղաների համար, այնպես էլ Արցախի կորստի համար։ Մտավախություն ունեմ, որ կորցնելու վտանգը սպառնում է նաեւ Հայաստանին։ Մտածելու ու մտորելու շատ բան կա…

– Քաղաքական ուժերն այսօր լուռ են, Սրբազան շարժումն էլ, կարծես չհաջողեց, նպատակին չհասավ. սպասելիքներ կա՞ն։

-Ընդդիմադիր քաղաքական ուժերը 6 տարի անընդհատ խոսում են, ազգի որոշակի հատված խուլ է ու համր։
Սրբազան շարժումը կմարի միայն հաղթանակի դեպքում: Երբ որ կհասնի դավաճան խունտայի հեռացմանը, նոր կհամարենք մարած ու կսկսի նոր փուլ՝ վերածննդի փուլ և ինչպես Սրբազանն է ասում առողջացման փուլ:

-Հույսը, որ վերադառնալու ենք Արցախ, դեռ կա՞, թե՞ այն էլ է մարում։

-Փաշինյանի ամեն օրը մեզ ավելի ու ավելի է հեռացնում Արցախ վերադառնալու հույսից։ Ուստի, ամեն հնարավոր ու անհնարին մեթոդներով պետք է պայքարենք Արցախի ու Հայաստանի համար, մեր ինքնության, մեր լինել ու չլինելու համար, մեր նահատակված տղաների համար, որ նրանց անձնազոհությունը չլինի «հանուն ոչնչի» :

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930