Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 368 շախմատիստների մեջ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Մեր տղաներից առաջին տուրում մրցակիցների նկատմամբ առավելության են հասել Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Աղասարովը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը ոչ-ոքի են արել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ