Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք չեղած Խոջալուն դրոշ են սարքում, իսկ մենք ցեղասպանության մասին ասում ենք՝ մեր առաջնահերթությունը չէ․ «Հրապարակ»

Նոյեմբեր 09,2024 11:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին խնդրեցինք կարծիք հայտնել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտնի արտահայտության վերաբերյալ: Նա ասել էր, որ Հայաստանը հնարավորություն չունի կռվելու ադրբեջանցիների դեմ, ուստի միակ ելքը սահմանազատումն է։

Փորձագետն ասաց. «Էլ ի՞նչ «Երկրապահ» է` ավելի լավ է գնան տուն։ «Երկրապահն» էն կառույցն է, որ եթե անգամ ամբողջ աշխարհն ասի, որ Հայաստանը չի կարող պաշտպանվել, նա բազեի նման պետք է պատրաստ լինի պաշտպանության, անգամ տրամաբանությունից դուրս լինելով` պետք է կանգուն լինի։ Դու Մայր Թերեզայի միավորումը չես, բարեկիրթ օրիորդների դպրոցը չես, դու պետք է կռվարար լինես, դու կաս դրա համար։ Եթե դու այլ բան ես ասում, էլ ի՞նչ «Երկրապահ»։  Նայեք՝ Ալիեւն ինչ ինֆորմացիոն արշավ է տանում․ հոկտեմբերի 17-ին գրավեցինք Ջեբրայիլը, նոյեմբերի 6-ին՝ Շուշին, նշում են հերոսների անուններ։ Մենք ի՞նչ ենք անում։ Սեպտեմբերի 20-ը՝ Արցախի հայաթափման օրը, եկավ-անցավ, կեսբերան մեր օֆիցիալ իշխանությունները չասացին, որ հայաթափումից մի տարի անցել է։ Բա նախկիննե՞րը։ Ասում էին՝ ռուսը չի թողնի կռիվ լինի, տեսա՞ք ոնց թողեց։ Նրանք չեղած Խոջալուն դրոշ են սարքում, իսկ մենք ցեղասպանության մասին ասում ենք՝ մեր առաջնահերթությունը չէ։ Բա ի՞նչն է քո առաջնահերթությունը»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930