«Երբ անցկացվի ԵՄ անդամության հանրաքվեն, նրանք, ովքեր կասեն «այո», Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության կողմնակիցներ են, իսկ նրանք, ովքեր կասեն «ոչ», դրա թշնամիներն են: «Ոչ» ասողները ցանկանում են, որ մեր երկիրը դառնա Ռուսաստանի գաղութ եւ իրականում Կրեմլի գործակալներ են»: Այդպես են քարոզում տվյալ հանրաքվեի նախաձեռնողները:
Նախ, թույլ տվեք ասել, որ այդ մոտեցումն այնքան էլ «եվրոպական» չէ: Եվրոպական արժեքներն, իմ ընկալմամբ, ենթադրում են լայնախոհություն, հանդուրժողականություն եւ ոչ թե «յուրայինների» եւ «օտարների», բարեկամների եւ թշնամիների բաժանում: Այդ բաժանումից ակնհայտորեն Սովետի կամ պուտինյան Ռուսաստանի հոտ է գալիս՝ ով մեզ նման չի մտածում, նա «ինոագենտ» է:
Անձամբ ես, եթե նման հանրաքվե անցկացվի (ինչում կասկածում եմ), պատրաստ չեմ ասել «ոչ», որովհետեւ անկեղծորեն ցանկանում եմ, որ Հայաստանը երբեւէ դառնա ԵՄ անդամ: Բայց հանրաքվեի քաղաքական ենթատեքստը հետեւյալն է. «Մեր փառապանծ Փաշինյանը պայքարում է Հայաստանի ինքնիշխանության եւ ժողովրդավարության համար, իսկ ահա նրա հակառակորդները, կայսրական մութ ուժերը դրան խոչընդոտում են»: Դա ծայրից ծայր սուտ է, եւ այդ պատճառով ես ընդհանրապես այդ ենթադրյալ հանրաքվեին չեմ մասնակցի:
Բացի ամեն ինչից, այդ հանրաքվեն ոչ մի գործնական արդյունք չի տա: Եվ հարցը միայն այն չէ, որ մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում: ԵՄ անդամակցությունը ենթադրում է տարիների աշխատանք եւ բազմաթիվ քաղաքական ու տնտեսական քայլեր: Առաջին հերթին, իհարկե, ԵԱՏՄ-ից դուրս գալը, ինչը հանրաքվեի նախաձեռնողների «շեֆը», որքան հասկանում եմ, չի պատրաստվում անել (եւ այդ հարցում, ի դեպ, ճիշտ է):
Կարդացեք նաև
ԵՄ երկրներում կա իշխանությունների ճյուղերի բաժանում, մասնավորապես, անկախ դատական համակարգ: ԵՄ երկրներում ֆեյսբուքյան գրառման համար մարդու դեմ քրեական գործեր չեն հարուցում: Եվ այլն:
…Եկեք հանրաքվե անցկացնենք հետեւյալ հարցով՝ դուք ուզո՞ւմ եք, որ մեր «Նոա» ֆուտբոլային թիմը դառնա «Չելսիի» նման թիմ: Ով ասի «ոչ», նա դեմ է հայկական ֆուտբոլի զարգացմանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեր ճանապարհը ԵՄ ի հետ համագործակցելու’ Վրաստանն է։
Եթե Վրաստանը շեղվի ԵՄ ի ճանապարհից,ապա ես մեր անդամակցությունը ԵՄ ին չեմ պատկերացնում։
Վիզաների ազատականացումը կարող է դառնալ իրականություն,բայց տնտեսական ավելի մոտ համագործակցությունը առանց Վրաստանի մասնակցության, կարծում եմ, անհնար է։
Համենայնդեպս պետք է մոտենալ ԵՄ ստանդարտներին,այդ աշխատանքը միևնույն է վնաս չի,իսկ ապագայում կարող է շատ օգտակար լինել։
Ես ամեն ինչ Վրաստանով չէի պայմանավորի՝ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Իսկ երոպական ստանդարտների ուղղությամբ, այո, պետք է աշխատել:
Եվրամիության բոլոր երկրները բոլորն իրար հետ սահման ունեն’ ծովային կամ ցամաքային։
Չեմ կարծում որ դա պատահականություն է։
Արժեքներից` Չելսին ‘արժե’ մոտ 4 – 5 միլիարդ դոլար: Որքա՞ն արժե Նոան:
Արժեքներից (հոգևոր)
Հայ ‘ժողովրդի հավաքական ու ինքնապաշտպանական բնազդները’ (Ս. Զեյթունյան) նկարագրելու համար, 13րդ դարում Վ. Այգեկցին գրեց ‘Իշխանն ու այրին’: Ռ. Պատկանյանի (19րդ դարի վերջ) հերոսը նույնպես այրի կին էր (Արաքսի արտասունքը):
էս էինք, էս ենք:
Դրան էլ եթե ավելացնեք Թումանյանի “Չարի վերջը”, պատկերն ավելի ամբողջական կլինի։ Այստեղ չարը, գոնե, սատկում է, բայց դե բոլորին էլ պարզ է, որ կկուն դրանից խելքը գլուխը չի հավաքելու։