Դոնալդ Թրամփի հաղթանակից ավելի հատկանշական էր Դեմոկրատական կուսակցության պարտությունը
Նախագահական թեկնածուն Թրամփի նման, ով պարզապես ճարպիկ, պոպուլիստ է, ոչ այնքան զարգացած, որը կվարի պետական ամենից փափուկ պաշտոնն աշխարհի գերհզոր պերտության, որը արեւմտյան աշխարհի եւ երկրագնդի միահեծան ղեկավարն է, պահանջվում էր չափազանց խորքային զարգացած հանճարեղ ուղեղ, մի բան, որ բացակայում էր ԱՄՆ ընտրություններում:
Հանրապետական կուսակցության մեջ նույնիսկ խոհեմներն այս բոլորը գիտակցում էին, սակայն նրանք էլ այնքան են փտածվածության մեջ ընկղմված (կոռուպցիա), որ անկարող էին Թրամփի դեմն առնել, մարդիկ այս դասական-ավանդական դասակարգին չէին վստահի:
Հանրապետականները, հանրապետական զանգվածները նրա մեջ տեսան փրկիչը, անկեղծ Մեսիան, ով իբր թե «համակարգից անկախ է»: Թրամփը շատ իրապաշտ բիզնեսմեն է, գիտի իրենց հետ համակերպվել, թեկուզ իր դեմ պայքարին: Սակայն նա ամերիկյան հասկացողութամբ «բլայ պոլ տեսակ է՝ play ball – play along», այսինքն, կենթարկվի եւ իրենք էլ հետը կհարմարվեն, խնդիր չունի խաղի մաս կազմելու, պարզապես իր հայտը հիմա կարող են ընդունել, թեկուզ կնախընտրեին նրա մրցակցին:
Կարդացեք նաև
Դեմոկրատներն իրավունք չունեին պարտվել շատ հեշտ մրցակցի հետ պայքարում, սակայն վճարեցին գինն իրենց ներքին էլիտայի կառչվածության պատճառով: Հնարավոր չէր, որ 2017 թվականից հետո այս հսկա կուսակցությունն անկարող լիներ նոր դեմք, նոր արյուն ներկայացնել: Մեծ սխալ էր պնդել, ներկայանալ Բայդենով, որ արդեն շատ լուրջ առողջական խնդիրներ ուներ: Նաեւ հստակ էր, որ նա տառապում էր լուրջ հիվանդությամբ, սակայն անլրջության տպավորություն թողեցին, պնդելով այսքան դժվար կատաղի պայքարի մեջ մտնել իր թեկնածության որդեգրումով, երբ արդեն շատ պարզ ու հստակ էր հետագան:
Երբ դեմ դիմաց բանավեճի ժամանակ Բայդենն արդեն արտահայտելու եւ միտքերը տիրապետելու դժվարություններ ուներ, այլեւս ակամա Դեմոկրատները «հասկացրին» Բայդենին, որ հարկավոր է մի կողմ քաշվել ու մեկ ուրիշին առիթ տալ ու արար աշխարհը կտեսներ Դեմոկրատներին կաղապարված, ինչը որ երբեք վստահություն չէր ներշնչել ու հասարակ չեզոք քաղաքացուն վանել էր դասական քաղաքականությունից: Նրանք պնդեցին ներկայանալ մի թեկնածուով, մի կին, որ երբ խոսում էր, չէր վայելում Թրամփի «ստախոսության խարիզման»: Հստակ երեւում է, թե կեղծ է ու արհեստական (նույն Հիլլարի Քլինթոնի նման), ու մարդիկ հստակ տեսան, նույնիսկ նրանք, որ ավելի Դեմոկրատներին կհամակրեին որոշ չափով, Դեմոկրատները իրենք առաջարկեցին նույն անհամ միօրինակ ճաշը, համոզելով, թե սա շատ համով ճաշ է:
Հարիսը չուներ խարիզմա, անթույլատրելի է, որ նրանք չկարողացան ներկայացնել մի նոր, թարմ, երիտասարդ դեմք եւ մնացին կլասիկ դասական թեկնածուով, որի մոտ կեղծելու հմտությունը շատ ավելի նվազ է, քան միջակ մակարդակի Թրամփինը:
Այս բոլորը պետք է լուրջ դաս հանդիսանա նաեւ մեր հայկական կուսակցությունների համար: Մի անկնկալեք, խնդրեք, պահանջեք ձեր աջակիցներից, որ համակերպվեն իրավիճակները հանդուրժելու «3 տասնյակ տարիների նույն «պլա տու ժուրը»՝ ճաշը, թե սա շատ համեղ է» պնդման հետ: Հենց այդ համակերպումը եւ զոհողությունը հանուն կուսակցության ծրագրի, հանգեցնելու է, զոհելու է նույն այդ կուսակցական ծրագրի անփառունակ պարտության:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2024