Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտքով ապրելու բյուջե է և չի մեծացնում տնտեսության դիմակայունությունը». Արթուր Խաչատրյան. «Ա1+»

Նոյեմբեր 08,2024 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սահմանի բացումից Գյուղատնտեսությունը և գյուղմթերքի վերամշակումը կստանան ամենածանր հարվածը, երկրորդը տեքստիլն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։

Պատգամավորը հավելում է, որ այդ ոլորտներում միգուցե հավելյալ արժեքն այնքան էլ մեծ չէ, ինչպես դա կա ՏՏ ոլորտում։ Այնուամենայնիվ, երկուսն է էլ ունեն խոշոր սոցիալական բաղադրիչ՝ շահառուների թիվն է անհամեմատ մեծ․ «Այսինքն, դու պետք աջակցես քո տնտեսությանը։ Թուրքիան մինչև 30 տոկոս սուբսիդավորում է իր գյուղատնտեսությունը»։

Անդրադառնալով 2025թ․ գլխավոր ֆինանսական փաստաթղթին, որն արդեն քննարկվում է Ազգային ժողովում, Արթուր Խաչատրյանն գտնում է, որ այն պարտքով ապրելու բյուջե է և չի մեծացնում տնտեսության դիմակայունությունը։

«Գիտե՞ք, թե հաջորդ տարի որքան է լինելու պարտքի սպասարկման գումարը։ 350 մլրդ դրամ։ Առաջիկա տարիներին պարտքի սպասարկման գումարը բյուջեի երրորդ խոշոր ծախսն է լինելու»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930