Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իտալիայի պատգամավորներն ու սենատորները կոչ են արել կառավարությանը` Ադրբեջանին հորդորել ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց

Նոյեմբեր 08,2024 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իտալիայի Խորհրդարանականների կոչը՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ

(ANSA գործակալություն) – ՀՌՈՄ, 08 ՆՈՅԵՄԲԵՐԻ

– Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,

– Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,

– Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,

– Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,

– Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,

Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.

– Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,

– ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,

– Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը։

 

Ջան Մարկո Չենտինայո (Սենատի փոխնախագահ, Լեգա)

Ալեսանդրո Բատտիլոկկիո (Առաջ Իտալիա);

Բրանդո Բենիֆեյ (Դեմոկրատական կուսակցություն);

Դեբորա Բերգամինի (Առաջ Իտալիա);

Սիմոնե Բիլլի (Լեգա);

Ստեֆանո Բորգեզի (Լեգա);

Սուզաննա Կամուսսո (Դեմոկրատական կուսակցություն);

Անդրեա Կազու (Դեմոկրատական կուսակցություն);

Ջուլիո Չենտեմերո (Լեգա);

Ալեսանդրո Կոլուչչի (Մենք չափավորներս);

Անդրեա Դե Պրիամո (Իտալիայի եղբայրներ);

Ջանմաուրո Դելլ՛ Օլիո (5 Աստղ շարժում);

Բենեդետտո Դելլա Վեդովա (+ Եվրոպա);

Գրացիանո Դելրիո (Դեմոկրատական կուսակցություն);

Գաբրիելլա դի Ջիրոլամո (5 Աստղ շարժում);

Պիերո Ֆասսինո (Դեմոկրատական կուսակցություն);

Աուրորա Ֆլորիդիա (Կանաչների և ձախերի դաշինք);

Պաոլո Ֆորմենտինի (Լեգա);

Մարիաստելլա Ջելմինի (Մենք չափավորներս);

Ջորջիո Լովեկիո (Առաջ Իտալիա);

Լորենցո Մալագոլա (Իտալիայի եղբայրներ);

Ստեֆանո Մաուլլու (Իտալիայի եղբայրներ);

Ռոբերտո Մենիա (Իտալիայի եղբայրներ);

Ելենա Մուրելլի (Լեգա);

Լուիջի Նավե (5 Աստղ շարժում);

Ֆեդերիկա Օնորի (Ացիոնե);

Անդրեա Օրսինի (Առաջ Իտալիա);

Անդրեա Պելլիչինի (Իտալիայի եղբայրներ);

Կատիա Պոլիդորի (Առաջ Իտալիա);

Էմանուելե Պոցցոլո (Իտալիայի եղբայրներ);

Էրիկ Պրետտո (Լիգա);

Տատյանա Ռոյչ (Դեմոկրատական կուսակցություն);

Մասիմիլիանո Սալինի (Առաջ Իտալիա),

Իվան Սկալֆարոտտո (Իտալիա Վիվա),

Ֆիլիպո Սենսի (Դեմոկրատական կուսակցություն);

Լուիջի Սպանյոլի (Ինքնավարության խումբ);

Ֆրանչեսկո Վերդուչչի (Դեմոկրատական կուսակցություն);

Սանդրա Ձամպա (Դեմոկրատական կուսակցություն);

Ջանպիերո Ձինձի (Լեգա).

 

 

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930