Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բալայանի նախագահությամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստն այսօր չկայացավ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանի միջնորդության հիմքով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ