Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններին կոչ ենք անում հետամուտ լինել ԱԺ-ում Եվրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկելուն եւ ընդունելուն». հայտարարություն

Նոյեմբեր 08,2024 18:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ժողովրդավարական ուժերի համաժողովի հայտարարությունը Եվրաքվեի արդյունքների եւ Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ

Ժողովրդավարական ուժերի հարթակը, որն իր ձեւավորած եւ 51 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբի միջոցով իրականացրեց Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի նախագծի հարցով համաժողովրդական ստորագրահավաքը՝ Եվրաքվեն, ազդարարում է Հայաստանի ժողովրդի կամարտահայտության այս կարեւոր գործընթացի առաջին փուլի ավարտը: Գործընթացին իրենց ստորագրություններով աջակցեցին Հայաստանի Հանրապետության  60․000 քաղաքացի նախատեսված ժամկետից գրեթե կրկնակի անգամ ավելի սեղմ ժամկետներում։

Երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր այն համաքաղաքացիներին, որոնք իրենց կարեւոր ներդրումն ունեցան Հայաստանի եվրոպական ապագայի կերտման այս ձեռնարկին` իրենց ստորագրությամբ, թե Եվրաքվեն կազմակերպելու գործում իրենց մասնակցությամբ։

Թե՛ Եվրաքվեի արդյունքները եւ թե՛ հեղինակավոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովրդի կամքն աներկբա է․ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Եվրոպական Միության անդամ, Եվրոպան հայ ժողովրդի, ինչպես որ շատ առաջադեմ ժողովուրդների քաղաքակրթական հանգրվանն է։

Հետեւողականորեն շարունակելու ենք համարել, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը ու մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են միայն եվրատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում, որի առանցքային բաղադրիչն է մնում անդամակցությունը Եվրամիությանը։

Եվրաքվեի շտաբը ստորագրահավաքին միացած ՀՀ քաղաքացիների 60․000 ստորագրությունները այսօր հանձնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մենք կոչ ենք անում իշխանություններին առանց հապաղելու հետամուտ լինել Ազգային ժողովում Եվրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկելուն եւ ընդունելուն։

Ստորագրություններ՝

  • Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցություն
  • Հովսեփ Խուրշուդյան «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
  • Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
  • Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ
  • Ազատ Արշակյան, նախկին այլախոհ, Գերագույն Խորհրդի պատգամավոր
  • Լեւոն Բարսեղյան, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Հարություն Կայլաջյան, «ՊրոԱրմենիա» Հկ
  • Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • Ստյոպա Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտ
  • Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղ
  • Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»
  • Նվարդ Մանասյան, հասարակական գործիչ
  • Հարություն Մկրտչյան, քաղաքագետ
  • Հրայր Մանուկյան, հասարակագետ, վերլուծաբան
  • Լեռնիկ Դալլաքյան, քաղաքացի
  • Անահիտ Մկրտչյան, ՀԵՎԿ
  • Դավիթ Արազյան, քաղաքացի
  • Կամո Ասատրյան, Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն
  • Խաչատուր Պետրոսյան, քաղաքացի
  • Սամվել Հովհաննիսյան, ՀԵՎԿ
  • Հասմիկ Ասլանյան, «Շողեր միություն» սոցիալ-կրթական միության նախագահ
  • Արտակ Ղուկասյան, Քաղաքացիական նախաձեռնությունների ինստիտուտ
  • Լյուսյա Պետրոսյան, «Տաթեւիկ» ՀԿ
  • Լիանա Նավասարդյան, ՀԵՎԿ
  • Արթուր Ամիրխանյան, իրավագետ-ուսանող
  • Սելվա Քույրդյան, քաղաքացի
  • Գագիկ Բաբաջանյան, բժիշկ հոգեբույժ,
  • Դավիթ Ստեփանյան, ՄԱՀՀԻ
  • Վարդուհի Սեդրակյան, Ծրագրավորող
  • Նազարյան Գեղեցիկ, ՀԵՎԿ
  • Լիանա Ղշյան, քաղաքացի
  • Հասմիկ Դիլբարյան, սոցիալական աշխատող
  • Անահիտ Ասլանյան, ինժեներ կոնստրուկտոր
  • Քնարիկ Հովհաննիսյան, ջրային ռեսուրսների ոլորտի փորձագետ
  • Սուսաննա Մուրադյան, քաղաքացի
  • Հարություն Ասատրյան, քաղաքացի
  • Սուրեն Սարիբեկյան, քաղաքացի
  • Արմանդա Զարյան, քաղաքացի
  • Զոհրաբ Մենեդյան, Հայաստանի Եվրոպական կուսակցություն
  • Ժանիտա Մուրադյան, քաղաքացի
  • Արմեն Պետրոսյան, Ազատ քաղաքացի
  • Մարիամ Մանուկյան, քաղաքացի
  • Հասմիկ Հովհաննիսյան, քաղաքացի
  • Հայկ Մարգարյան, քաղաքացի
  • Բագրատ Առաքելյան, քաղաքացի

Հայտարարությունը բաց է միանալու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930