Լրահոս
Օրվա լրահոսը

Աճեմօղլու․ «Եթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա»

Նոյեմբեր 08,2024 17:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում անցկացված «Brand Week» միջոցառմանը ելույթ ունենալու նպատակով մեկնել էր Թուրքիա։

Այս ընթացքում Աճեմօղլուն հյուրընկալվել է թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըի «Youtube»-յան ծրագրին։

Ալթայլըն, այս հարցադրումն անելն անխուսափելի համարելով, ասել է․ «Թուրքական տնտեսության ամենակարևոր խնդիրը ո՞րն է»։

Հարցին ի պատասխան՝ Աճեմօղլուն նշել է իրավական համակարգը և կրթությունը՝ ընդգծելով հարգալից դատական համակարգի ձևավորումը որպես պայման, իսկ կրթության վերանայումը՝ որպես անհրաժեշտություն։

«Առանց մրցակցությանը բաց, ազատ մտածելուն միտված կառուցվածքով, արհեստական բանականությունը ճիշտ օգտագործել իմացող և նորությունների համար բաց և, կրկին ասեմ, ազատ մտածելակերպով կրթական համակարգի ստեղծման Թուրքիայի տնտեսությունը կայուն կերպով ուղղել հնարավոր չէ»։

Լրագրողի մեկ այլ «Եթե որպես նույն կրթությունը, նույն գիտական աստիճանը ունեցող նույն Տարոնը աշխատեիք Թուրքիայում, կկարողանայի՞ք ստանալ Նոբելյան մրցանակ» հարցին պատասխանելիս՝ ընդգծել է․

«Չէի կարողանա ստանալ։ Որովհետև թուրքական համալսարաններն ազատ չեն։ Եթե մի գիտության մարդու ասեք, թե ինքը ինչ պետք է անի, այդ գիտական մարդը Նոբելյան-նոբելյան վերցնել չի կարող»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930