«Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք: Մարդը նշանակվել է Արդարադատության նախարար: Վեր կենար ասեր՝ գիտեք, Արմեն Աշոտյանը քաղաքական առումով հետապնդվում է, գիտեք՝ Նարեկ Սամսոնյանը, գիտեք՝ Նարեկ Մալյանը, գիտեք՝ չորրորդը, գիտեք՝ հինգերորդը: Էդպես կլինե՞ր: Երեւի թե տրամաբանական չէր լինի… Ես Սրբուհի Գալյանին ճանաչում եմ, նրան սուրբ չեմ համարում: Ցավում եմ նրա համար, որ ընդունել է այս առաջարկը»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նորանշանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ