Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխլրացնում են միմյանց և ոչ թե հակասում. Արմեն Գրիգորյան

Նոյեմբեր 08,2024 17:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին:

Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է, Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:

Ա.Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը: Քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխլրացնում են միմյանց և ոչ թե հակասում:

ՀՀ Անվտանգության խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930