«Ապառաժ». ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության նախկին պետ Դանիել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուզում եմ առանձնացնել բոլորիս ոգեշնչող մեկ զարմանալի օրինակ՝ Էրիկ Առստամյանի պատմությունը։ Մեծանալով փոքրիկ Արցախում, որտեղ սպորտային պայմանները նվազագույն էին, Էրիկին հաջողվեց ոչ միայն հաղթահարել այս կյանքի բոլոր դժվարությունները, այլև հաղթել այնպիսի ներկայացուցիչ բռնցքամարտիկների, ինչպիսիք են Վրաստանը, Սլովակիան, Ադրբեջանը և Թուրքիան, իսկ հաջորդ կիսաեզրափակիչ մենամարտում միավորներով զիջելով Կուբայի ներկայացուցչին Էրիկն արժանացավ մինչև 57 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի»,- մասնավորապես գրել է նա:
Հիշեցնենք, որ Բուդվայում ընթացած երիտասարդների աշխարհի առաջնությունում։ 1/8 եզրափակիչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: