Հոկտեմբերի 31-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելեց Մտենադարան՝ մեկնարկելու «Գիտելիք, արվեստ, եւ արհեստներ միջնադարյան Հայաստանում» լաբորատորիան։
Այս նախագիծն իրականացվում է Եվրոպական միության կողմից KATAPULT-Artbox նախաձեռնության միջոցով ֆինանսավորվող նոր ծրագրի շրջանակում։ Նախագիծը կզորեղացնի ստեղծարար մասնագետներին եւ թարմ մոտեցում կապահովի Հայաստանում արհեստագործության ոլորտին։
Այս առիթով դեսպան Մարագոսը նշել է․ «Այստեղ պահպանված արվեստի եւ արհեստների նմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունը եւ մատուցում գիտելիք, որով ոգեշնչվում է այսօրվա նորարարությունը։ Ժամանակակից հետազոտական մեթոդներն ու հնագույն տեխնիկաները համատեղելով՝ այս լաբորատորիան հնարավորություն կտա կիրառել վերականգնման, պահպանման եւ արհեստագործության նոր մոտեցումներ՝ ամրապնդելով Հայաստանի ստեղծագործական արդյունաբերությունների ոլորտը եւ ընդգծելով ԵՄ-ի հանձնառությունը մշակութային պահպանությանը»։
Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտ է, ինչպես նաեւ հայկական ձեռագրերի աշխարհի ամենամեծ պահոցը։
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east