Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործ կունենանք Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ». Բագրատ սրբազանը՝ COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

Նոյեմբեր 08,2024 16:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29), որին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին:

Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչությամբ տարբեր պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները, ի թիվս այլնի, վկայում են, որ առ այսօր չկա վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:

COP 29-ին Հայաստանի մասնակցության առնչությամբ հարկ եմ համարում ամրագրել.

I – Սրբազան պայքարի, շարժման համակիրների վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ կապված թե՛ վերջինիս լեգիտիմության, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության լիակատար ձախողման հետ:

II – Միաժամանակ, եթե վարչապետի աթոռը զբաղեցնողն ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ, ապա COP 29-ին մասնակցության հետ կապված շատ հստակ և իրական արդյունքին միտված որոշում պետք է լինի և վերջինից բխող այնպիսի կոնկրետ քայլեր, ինչպիսիք են՝

Ա) վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և, կիրառելով (կամ նախապես կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձևաչափը, հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի բոլոր գերեվարված, պահվող, պատանդառված մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք: Կրկնում ենք՝ բոլորի, առանց որևէ բացառության,

Բ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը՝ պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականության անհապաղ վերականգնումը,

Գ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքով պիտի հստակ գնահատական տա 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի առնչությամբ՝ որպես էթնիկ զտում և բռնի տեղահանում,

Դ) վարչապետի պաշտոն զբաղեցնողն իր ելույթով պիտի ամրագրի, որ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ, և Արցախի մեր հայրենակիցների՝ միջազգային երաշխիքների ներքո անվտանգ և արժանապատիվ վերադարձն օրակարգային թիվ մեկ կետն է Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համատեքստում:

Ներկայացված կետերը չարտացոլող ու չապահովող որևէ քայլ, գործողություն և/կամ իրադարձությունների ընթացք չի կարող դիտվել որպես արդյունք, ավելին՝ նման պարագայում գործ կունենանք սեփական հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու և Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930