Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից

Նոյեմբեր 08,2024 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». «Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը, սպառնալով՝ դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։

«Ես այդ մասին բազմիցս եմ ասել, և նրանք գիտեն, որ իմ խոսքը պետք է լսել։ Նրանք երբեք չեն կարող ոտք մեկնել մեզ հետ», – շեշտել է Իլհամ Ալիևը։

Դիմելով Ադրբեջանի ժողովրդին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ Ալիևը պնդել է, թե Բաքուն նոր պատերազմ չի ուզում և «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելով»՝ արդեն հասել է նպատակներին։

«Հակաադրբեջանական ուժերը, որ չեն ցանկանում հաշտվել այս իրավիճակի հետ, որոշ արևմտյան մայրաքաղաքներում նստած իսլամաֆոբները նոր պատերազմի են դրդում Հայաստանին», – հայտարարել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ կրկին պնդել է, թե «44-օրյա պատերազմը Հայաստանն էր սկսել», որ Երևանն է տապալել բանակցային գործընթացը՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ, և որ «այս պայմաններում Ադրբեջանը ստիպված էր գնալ ինքնապաշտպանության»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930