Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է․ Դանիել Իոաննիսյան

Նոյեմբեր 08,2024 16:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ցավոք, Վրաստանում տեսնում ենք խնդրահարույց նյուանսներ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հիմնադիր եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ, Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է։

Դանիել Իոաննիսյանը նկատի ունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը Վրաստանում, ինչը, ըստ նրա, ժողովրդավարական երկրում հնարավոր չէ ընդունել։

Պատասխանելով ԱՄՆ ընտրությունների արդյունքներին եւ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմանը վերաբերվող հարցերին էլ՝ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նախորդ անգամ, երբ Դոնալդ Թրամփն էր ընտրվել ԱՄՆ նախագահ, իր ղեկավարած կազմակերպությունն ԱՄՆ-ից ավելի շատ գումար է ստացել։ Նա նաեւ պնդեց՝ Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ները առավելագույնս թափանցիկ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930