Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող տեսնեն՝ ՔՊ-ն է՞լ ինչ է խախտել՝ փոխեն, որ մյուս անգամ խախտում չհամարվի»․ Դանիել Իոաննիսյանը՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մասին

Նոյեմբեր 08,2024 15:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դրա պատասխանը պետք է լինեին համապատասխան քրեաիրավական գործառույթները, ոչ թե շեմի ավելացումը․ եթե այդպես է, թող տեսնեն՝ ՔՊ-ն է՞լ ինչ է խախտել՝ փոխեն, որ մյուս անգամ խախտում չհամարվի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, ինչի առիթով այսօր իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համանուն խմբակցությունը խորհրդարանում լսումներ էր հրավիրել։

Դանիել Իոաննիսյանի անհամաձայնություններից մեկն էլ վերաբերում է ֆինանսավորման շեմի բարձրացմանը։ Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրություններում ՔՊ-ն ֆինանսավորման շեմի կարգավորումը խախտել էր եւ 2,5 մլն-ի փոխարեն այլ անձանց միջոցով ավելի շատ ֆինանսներ էր ներգրավել հիմնադրամում։

Մյուսը՝ պատահականության սկզբունքով տեղամասերում վերահաշվարկի իրականացումն է, որը արվում էր ավելի շուտ, քան դիմումների հիման վրա վերահաշվարկը։ Հիմա, այս հերթականությունը փոխվում է եւ ընտ բանախոսի, ՏԸՀ-ին հնարավորություն չի թողնվում ազատ գործելու։

Դանիել Իոաննիսյանը տարանջատում է՝ ամենավիճելի հարցը՝ ռազմական դրություն եւ արտակարգ դրություն մտցնելու պատրվակով քվեարկության դադարեցումը եւ նոր քվեարկության նշանակումը։ Նկատում է՝ ռազմական դրությունը արտաքին միջամտության արդյունք է, իսկ արտակարգ դրություն կարող է ցանկացած պատրվակով հայտարարվել։

Նա նկարագրում է իրավիճակ, երբ չընդունելով ընտրությունների արդյունքները, ժողովուրդը դուրս է գալիս ցույցերի ու իշխանությունն արտակարգ դրություն է հայտարարում․ «Այն, ինչը որ եղավ 2008-ին։ Շատ կարեւոր է, որ լինի այնպիսի կարգավորում, որ իշխանությունն իմանա՝ եթե հետընտրական ցույցեր ցրելու համար արտակարգ դրություն մտցրեց, կորցնելու է իր ունեցած հաղթանակը եւ նոր ընտրություններ են լինելու»։

Նա համամիտ չէ Դավիթ Խաժակյանի եւ մյուս ընդդիմադիրների այն տեսակետի հետ, որ իշխանությունը արտակարգ դրություն կմտցնի այն պարագայում, երբ հասկանա, որ պարտվում է, որպեսզի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչի։ Դանիել Իոաննիսյանն ասում է՝ իշխանությունը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բազմաթիվ լծակներ ունի՝ ԿԸՀ-ն, ՍԴ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930