Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել եմ ԱԺ՝ տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու: Ստանձնել եմ լրագրող Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը նրա հավատարմագրումը դադարեցնելու որոշման հետ կապված հարցերով. Սոս Հակոբյան

Նոյեմբեր 08,2024 15:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Սոս Հակոբյան ֆեյսբուքյան գրառումը

Ստանձնել եմ Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ խոսքերի համաձայն, կոնֆլիկտներ հրահրելու մեծ վարպետ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև 30.10.2024թ. Ազգային ժողովի շենքի ներսում տեղի ունեցած վեճի, դրա արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշման հետ կապված հարցերով։

Գտնում ենք, որ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի։ Չեն պահպանվել անգամ պատասխանատվության ենթարկելու ցանկացած վարույթի հատուկ հավասարության և լսվելու իրավունքի իրացման իրավական սկզբունքները։

Կարևորում ենք այս որոշման ապօրինի ճանաչելը նաև այն առումով, որ իշխանությունների բարեհաճությանը կոնկրետ պահի չարժանացած լրագրողների հավատարմագրումը դադարեցնելու արատավոր պրակտիկան ստանա իրավական գնահատական՝ համարելով այն խոսքի ազատության, տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքների ճնշման փորձ։

Տեղեկացնում եմ, որ երեկ դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։

Հարգելի լրագրողներ,
գտնում եմ, որ հարցը չի վերաբերում բացառապես լրագրող Վահե Մակարյանի մասնագիտական գործունեության իրականացման իրավունքի պաշտպանությանը։ Այսօրինակ ապօրինի դեպքերը եղել են նաև նախկինում (օրինակ՝ Սյուզի Բադոյանի, Քնար Մանուկյանի հետ կապված դեպքերը և այլն), և մեծ հավանականությամբ չեն ավարտվի այս միջադեպով։

Ուստի, խնդրում եմ բոլորիդ հնարավորինս ակտիվ լուսաբանել այս իրավական գործընթացը՝ հանրության տեղեկություններ ստանալու իրավունքը գործնականում ապահովող լրագրողների իրավունքների պաշտպանության լույսի ներքո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930