Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, որ հետեւողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը, ակնհայտ փաստ է. Աշոտյան

Նոյեմբեր 08,2024 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի եւ ԱՄՆ ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան ՀՀ-ում: Այս հարցին այսօր դատական նիստի ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց. «ՀՀ-ում տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ Վրաստանի, Մոլդովայի, ԱՄՆ-ի եւ այլն: Ամենակարեւորը, որ Հայաստանն իր վրա ազդեցություն ունենա: Դա է խնդիրը: Այն, որ Վրաստանի ընտրությունները մեզ վրա ազդեցություն կունենան, վստահ եմ, բայց արդյոք հայն իր, իր ճակատագրի վրա ազդեցություն կունենա, թե չէ՝ սա է ամենակարեւորը: Զարգացումները պայմանավորել բացառապես դրսի քամիներով, իհարկե, լավ է, որ դրսից լավ քամի գա, բայց արդյոք առագաստդ այդ պահին ծակ չէ: Արդյոք այդ առագաստը բարձրացված է: Արդյոք պատրաստ ես նավարկել որպես պետություն, եթե լավ քամի եղավ»:

Հարցին ի պատասխան, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ հայոց ցեղասպանության հարցը առաջնահերթություն չէ օրակարգում, խաղաղություն կբերի՞, Աշոտյանն ասաց. «Այն, որ հետեւողականորեն զիջվում են հայկական ինքնության բոլոր դիրքերը, ակնհայտ փաստ է: 100 տարի անմոռուկ չէի կպցրել, նաեւ էդ մարդկանց ինադու եմ դրել, արտաքին ապացույցի ձեւ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930