Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրենց տարածքը ո՞րն է, դա պետական տարածք է». Դանիել Դանիելյանը՝ «Գոյի» խնդրի մասին

Նոյեմբեր 08,2024 14:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ կրկին նստացույց են սկսել եւ ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են աշխատել մինչեւ դատական վեճի լուծումը:

Լուսանկարը՝ «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից

«Մենք երեկվանից սկսել ենք նստացույցը: Վրաններ էինք տեղադրել այստեղ, սակայն ոստիկանությունը եկավ եւ արգելեց վրանների տեղադրումը: Մենք եկանք ընդհանուր հայտարարի, հանեցինք վրանները, որովհետեւ մեր գլխավոր նպատակը մեր ձայնը բարձրացնելն է, մեր ասելիքը տեղ հասցնելն է, այլ ոչ թե կոնֆլիկտների գնալը»,-ասաց Սարգիս Արզումանյանը:

Aravot.am-ը Փարաջանովի տուն-թանգարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանից հետաքրքրվեց՝ ի վերջո ինչպե՞ս է լուծվելու «Գոյի» խնդիրը: «Իսկ ինչի համար է սկսել նստացույցը»,-հարցին հարցով պատասխանեց Դանիելյանը: «Իրենց տարածքում որպես անկախ թատրոն գործելու, դա տարբերակներից մեկն է»,-պատասխանեցինք: «Գործը դատարանում է, ուզում են դատարանի վրա ճնշո՞ւմ գործել»,-ասաց նախարարի տեղակալը:

«Եթե գործը դատարանում է, ուրեմն ինչո՞ւ իրենք չեն կարողանում մուտք գործել իրենց իսկ տարածք, աշխատել, մինչեւ դատարանի որոշումը լինի»,-հետաքրքրվեց Aravot.am-ը:

Նա ասաց, որ «Գոյին» առաջարկել են 50 մլն դրամ եւ 122 օր աշխատանքային օր՝ անհատույց աշխատել իրենց դահլիճում. «Ասել ենք՝ ձեր գումարները տալիս ենք, ձեզ էլ դնում ենք որպես պիլոտային թատրոն ու այդ շրջանակում ամեն ինչ անում ենք: Տարի ու կես է, ես իրենց հետ սկսել եմ բանակցությունները,, մենք տարբերակներ ենք առաջարկել, բոլոր երաշխիքները, որպեսզի իրենք գործեն որպես Սունդուկյանի առանձին ստորաբաժանում: Երկրորդ առաջարկը, որ նախարարությունն արել է, այն էր, որ դառնան մասնավոր թատրոն, դրանից էլ են հրաժարվել…Իրենք խոսում են նաեւ արդարադատության նախարարության ինչ-որ որոշման մասին, բայց նամակը կարդում ես՝ լրիվ հակառակ բան է դուրս գալիս»:

Փոխնախարարին նորից հարցրինք՝ քանի դեռ դատարանի որոշում չկա, ինչո՞ւ մարդիկ չեն կարող ստեղծագործել իրենց տարածքում, մինչեւ դատարանի որոշում լինի: «Իրենց տարածքը ո՞րն է, դա պետական տարածք է»,-ասաց Դանիել Դանիելյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Դանիելին ասեք՝ մեր ասելով, նկատի ունենք Գոյի տարածքը: Պեչենու բաղերը չարժե ընկնել…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930