Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցը «Save Armenia»-ի և Կրոնական ազատության գագաթնաժողովի տնօրենների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները

Նոյեմբեր 08,2024 14:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. նոյեմբերի 7-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և «Save Armenia» քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց հանձնառու է Հայաստանը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930