Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում «Կոսմոս» խաղատան տնօրենի, անվտանգության աշխատակիցների և հաճախորդների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ Shamshyan.com

Նոյեմբեր 08,2024 14:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել փաստական տվյալներ, որ հոկտեմբերի 26-ին ժամը 05։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 75 հասցեում գտնվող «Կոսմոս» խաղատանը մի խումբ դեռևս անձը չպարզված հաճախորդների և հիշյալ խաղատան տնօրեն, Երևանի բնակիչ 53-ամյա Էդուարդ Մ․-ի, անվտանգության աշխատակիցներ Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Էդգար Պ․-ի, 42-ամյա Հայկ Ն․-ի և 41-ամյա Կարո Պ․-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում խաթարվել է խաղատան բնականոն աշխատանքը:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Էդուարդ Մ․-ն, Էդգար Պ․-ն, Հայկ Ն․-ն և Կարո Պ․-ն նշված խաղատնից հայտնաբերվել, հիշյալ հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին։

Քննիչի որոշմամբ ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930