Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանի գնահատմամբ, իշխանությունը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններում իր դիրքերն ամրապնդելուն

Նոյեմբեր 08,2024 14:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության արդյունքները չեղարկելու եւ վերաքվեարկություն նշանակելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին եւ դրանում հիմնական վիճելի դրույթին՝ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու հիմքով ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ վերաքվեարկություն հայտարարելու մասին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

Նա ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ նախկին անընդունելի՝ կայուն մեծամասնության դրույթը նույնպես չի փոխվել․ իշխանության ներկայացուցիչները պատճառաբանում են, թե ժամանակը կարճ է։

Ընդհանուր առմամբ, Դավիթ Խաժակյանի գնահատմամբ, իշխանությունը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններում իր դիրքերն ամրապնդելուն։ Բանախոսի բնութագրմամբ, եթե գործընթացն անգամ չչեղարկվի, այլ կասեցվի, ինչի մասին հայտարարեց փոխնախարարը, հնարավոր է նաեւ տեխնիկապես խնդիր առաջանա՝ պատկերը վերականգնելու համար։

Պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, Արցախի հարցին վերաբերվող հարցերին էլ, Դավիթ Խաժակյանն ասաց՝ իշխանությունը լսելով որոշ «փորձագետների կամ, եթե կուզեք՝ փորձանքաբերների», բոլոր բանակցությունները տարավ մի ուղղությամբ․ «Մեր ողջ ուղղությունը, բանակցային գործընթացը թեքեց մի կողմ, որով պաշտոնյաներն այլեւս չեն լինելու։ Բանակցություններն ընթացան Շառլ Միշելի եւ Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ․ նոյեմբերի 30-ին դադարում է Շառլ Միշելի պաշտոնավարման ժամկետը, Էնթոնի Բլինքենը հունվարին հեռանալու է․․․ Հիմա, եթե այս իշխանությունը տեսնի լարվածություն Հայաստանի մասով կամ խրթին իրավիճակ, որն այս պաhին էլ կա, ո՞ւմ պետք է զանգահարի»։

Նա տարակուսած է նաեւ Արամ Զ․ Սարգսյանի, Տիգրան Խզմալյանի, Լեւոն Շիրինյանի եւ այդ թիմի մյուս անդամների այն կանխատեսումներից, որ ԱՄՆ-ում Քամալա Հարիսն է հաղթում եւ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքական կուրսը։

«Փոխեցի՞ք»,- հարցնում է Դավիթ Խաժակյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930