Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-իրանական հարաբերությունների սրվելը կազդի նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա. փորձագետ. Ermenihaber

Նոյեմբեր 08,2024 13:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կապանում ընթացող «ՀայաստանԻրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի շրջանակում Ermenihaber.amին թուրքիրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։

Պրն. Քիանի ըստ ձեզ, ներկայումս ի՞նչ փուլում են թուրքիրանական հարաբերությունները։

-Թուրքիան մնում է Իրանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք շատ կազմակերպություններ ունենք, որոնք, երբ Իրանում չեն կարողանում կայանալ Թուրքիայում են իրենց գործունեությունը ծավալում։ Դրա պատճառը կայանում է նրանում, որ Իրանում նրանց գործունեությունը կարող է պատժամիջոցների տակ հայտնվել։ Այն ներկրումները, որոնք չենք կարողանում ուղիղ իրականացնել, Թուրքիայի միջոցով ենք կատարում։ Մենք նաև ընդհանուր քրդական հարց ունենք Թուրքիայի հետ, քանի որ Իրանի արևելյան մասում քրդեր են ապրում և նրանք Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի համար ընդհանուր խնդիր են։ Այս խնդիրը Իրաքի ու Թուրքիայի հետ համաձայնեցնում ենք։

Մյուս հարցը վերաբերում է Ադրբեջանին։ Եթե հանկարծ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները սրվեն, դա անպայման ազդեցություն է ունենալու Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։

Թուրքիան նաև շատ գրավիչ ուղղություն է  զբոսաշրջության առումով։ Եթե չեմ սխալվում Իրանը գուցե 3-րդ կամ 4-րդ տեղն է զբաղեցնում, որի քաղաքացիները այցելում են Թուրքիա։ Իրանի ու Թուրքիայի հարաբերություններն այս առումով շատ հատուկ են տարբեր ոլորտներում։ Մենք Թուրքիայի հետ ոչ ընկերական, բարեկամական սերտ հարաբերություններ ունենք, բայց նաև չենք էլ ցանկանում, որ այդ հարաբերությունները մրցակցային լինեն։ Կան բարեկամական և մրցակցային ընդհանուր միախառնված հարաբերություններ։

-3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում ինչպե՞ս եք գնահատում թուրքիրանական հարաբերությունները։

-Հարավային Կովկասի վերաբերյալ, ինչպես գիտեք այդ միջանցքի հարցում էլ բանակցություններ ենք վարում ու համակարգում։ Այդ հարթակը անհրաժեշտ է հայացքները հասկանալու համար։ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մոտեցումները կարող են տարբեր լինել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ նոր մրցակցային իրավիճակ չստեղծվի։ Դրա համար պետք է այդ տեսակետները համակարգել և ընդհանուր համագործակցության ուղղով շարժվել։

2020 թվականից հետո Թուրքիայի ազդեցությունը Կովկասում Ադրբեջանի հետ համագործակցության առումով մեծացել է։ Թուրքիան Հարավային Կովկաս է եկել և Իրանն ու ՌԴ-ն էլ այդ ամենը վերահսկելու համար փորձում են այդ համագործակցության համար ուղիներ գտնել։ Կարևոր հանգամանք է  նաև այն, որ հաջորդ 3+3 հանդիպումը տեղի է ունենալու Ստամբուլում և այս իրադարձությունով պայմանավորված (ես այդ կետն եմ առանձնացնում) բարձրացնում է նաև այս ֆորմատի նշանակությունը։

Ես այս համաժողովի ընթացքում էլ նշեցի, որ Իրանը, ՌԴ-ն ու Հայաստանը պետք է նաև առանձնացված գործակցեն։ Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունը ավելի սերտ է և նրանք իրենց գործողություններում ընդհանուր են առաջնորդվում։ Չնայած Վրաստանը մեծ ցանկություն չունի այս ֆորմատին մասնակցելու, բայց այդպիսի համագործակցություն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իրանը, Հայաստանն ու ՌԴ-ն, եթե համագործակցում են նույն ֆորմատով, Թուրքիան հյուրընկալում է նրանց։ Իմ կարծիքով, եթե այս ֆորմատը աշխատի, ապա մենք խնդիր չենք ունենա տարածաշրջանի խաղաղ համակեցության և խնդիր չի առաջանա, որպեսզի արևմտյան երկրները ներգրավվեն տարածաշրջանում։ Այսինքն տարածաշրջանային հարցերը  կլուծվեն հենց տարածաշրջանում։

Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը հայթուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ ձեզ՝ իրատեսական է սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը։

-Իրանը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ այդտեղ  չի տեսնում ոչ մի խնդիր, որը հենց վերաբերի Իրանին։ Ես հավատում եմ, որ սահմանները կբացվեն  և կարևոր հանգամանք է այն, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումից հետո նաև կարևոր գործոն կլինի հայ-թուրքական սահմանների բացման և երկկողմ համագործակցության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930