Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Չկա ողջամիտ բացատրություն, այն բանին, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը խոչընդոտվում է

Նոյեմբեր 08,2024 13:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։

Էրդողանն անդրադարձել է անվտանգային հարցերի և ընդգծել, որ դրանք միայն ռազմական սպառնալիքները, ահաբեկչական հարձակումները և հիբրիդային պատերազմների ռազմավարությունները չեն և ընդգծել է, որ այդ համատեքստում բոլորի վրա ազդում են կիբեռհարձակումները, գաղթը, համաճարակները և այլն։

Նա, հավելելով, որ Բուդապեշտում են քննարկելու Եվրոպայի բազմաճյուղ անվտանգային հարցերը, ասել է․

«Մեր խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը սպառնացող վտանգների զգալի մասը հասել է այնպիսի չափերի, որոնք մենք միայնակ չենք կարող հաղթահարել»։

Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին և դժգոհել․

«Չկա ողջամիտ բացատրություն այն բանին, որ մայրցամաքի բարօրության և անվտանգության համար կարևոր նպաստ ունեցող Թուրքիայի նման թեկնածու երկրի անդամակցության հարցը տարիներ ի վեր խոչընդոտվում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930