Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է մի հատ նոր Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլի ցանկությամբ. Աննա Մկրտչյան

Նոյեմբեր 08,2024 13:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլն այս ընթացքում ՀՀ իրավական համակարգն այնպես է ջարդել ու ճկել այն տրամաբանությամբ, որը հնարավորություն կտա իրեն առանց լրացուցիչ ջանքերի նկարել այն արդյունքները, որոնք իրեն պետք կգան»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորի խոսքով, օրինակ 2018 թվականին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանին իր ցանկացած արդյունքները նկարելու համար անհրաժեշտ եղավ «մի մեծ մանիպուլյացիայի ու կեղծիքի դոզա», որն ուղղակի հայ հասարակությանն ամբողջությամբ պետք է մոլորեցներ եւ հնարավորություն չտար իրականությունը տարանջատել:

Ըստ պատգամավորի՝ 2021 թվականի ընտրությունները «վախի, չագուչի տրամաբանության» մեջ անցան. «Հիմա ինչ-որ նոր բան է, չէ՞, պետք մտածել…Պետք է մի հատ նոր Ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլի ցանկությամբ, Նիկոլի համար ընտրական գործընթացը կազմակերպելու հարմարավետությամբ: Եվ այն կառույցները, որոնք կազմակերպում են Նիկոլի համար այդ ընտրությունները՝ Ոստիկանությունն ու հեղինակազրկված Ազգային անվտանգության ծառայությունը, խնդիրների առաջ չկանգնեն Ընտրական օրենսգրքի տեսանկյունից: Սրանց հետ մեր խմբակցությունը շարունակում է որեւէ քննարկում չունենալ, որովհետեւ երբ մեր պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, երբ ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարված են այն աստիճան, որ ինչ դատարան, ինչ դատախազ, այլեւս տարանջատում չկա դատախազի ու դատարանի… այս շրջանակներում գնալ ու ձեւացնել, թե այ Ընտրական օրենսգրքի այս մի կետի փոփոխությունը հայ հասարակության կյանքում էական բարելավումներ կբերի, դա ցինիզմ է, անազնվություն է: Իսկ մենք այդ հնարավորությունը մեզ թույլ տալու իրավունք չունենք: Հիմա մեզ անկեղծ ու ազնիվ պայքար է պետք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930