Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի

Նոյեմբեր 08,2024 13:12

Ermenihaber. Թուրք լրագրող Քերիմ Արքասըն հոդված է հրապարակել, որում նշվել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում (Արցախ) մեծ ներդրումներ է իրականացնում։

Նշվում է, որ հիմնական հետաքրքրությունը մասնավորապես 190 հեկտար տարածք ունեցող «Աղդամի ինդուստրիալ պարկ»-ն է։

Այս համատեքստում ընդգծվում է, որ այդ տարածքն ակտիվանալու է, երբ գործարկվի այսպես կոչված թյուրքական ճանապարհը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո։

Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա ընթացքում թուրքական ընկերությունների կողմից կատարված ներդրումները կկազմեն 700 մլն դոլար։

Հեղինակը նաև շեշտել է, որ այսպես կոչված «Ղարաբաղի ռազմական հաղթանակը» Թուրքիան և Ադրբեջանը կպսակեն տնտեսական պայքարով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ պատերազմ մեկնարկեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, որը հայտնի է 44-օրյա պատերազմ անունով, ապա 2023-ի սեպտեմբերի 19-ին վերջնականապես հայաթափեց Արցախն ու վերցրեց իր օկուպացիոն ուժերի վերահսկողության ներքո։

Այժմ այնտեղ ընթանում մեծ թափով շինարարական, բնակեցման և հայկական մշակութային ժառանգության պղծման ու վերացման ինտենսիվ աշխատանքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930