Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանին դուր չեկավ Էդգար Ղազարյանի ելույթը․ խոսափողն անջատեց՝ թույլ չտալով ավարտել այն

Նոյեմբեր 08,2024 12:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրանք արդեն իրականացրել են՝ արտակարգ իրավիճակ սահմանելով ընտրական գործընթացի տապալում՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալու համար, ինչը հետո, ապօրինաբար, իրականացրել են ԱԺ կողմից»,- խորհրդարանում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեկ անգամ դիտողություն էր արել Էդգար Ղազարյանին իր ելույթի ժամանակ՝ հորդորելով․ «Քննադատություն՝ խնդրեմ, բայց որեւիցե տեսակի վիրավորական արտահայտություն, որեւէ անձի վերաբերյալ, անթույլատրելի եմ գտնում»։

Էդգար Ղազարյանն այդ դիտողությունից հետո շարունակել էր․ «Ռազմական դրությունը բացարձակապես կապ չունի ծավալվող ռազմական գործողությունների հետ․ Հայաստանի պատմության մեջ ռազմական դրություն հայտարարվել է միայն մեկ անգամ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Իսկ գիտե՞ք դա երբ է չեղարկվել․ հրադադարի մասին հայտարարությունից հետո՞։ Ոչ։ 2024 թվականի մարտի 24-ին։ Եվ երբ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցնում էին, թե ինչո՞ւ չի չեղարկվում ռազմական դրությունը, երբ կա հրադադարի մասին հայտարարություն եւ պահպանվում էր այդ ռեժիմը, ասաց՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետեւ, դեռեւս այդ ժամանակ հանցավոր խմբավորումը չէր ձեռք բերել նոր պայմանավորվածություն՝ ընտրված իշխանությունը տապալելու եւ նոր իշխանություն․․․»։

Վլադիմիր Վարդանյանի նյարդերը տեղի տվեցին․ նա հրահանգեց՝ անջատել Էդգար Ղազարյանի խոսափողը եւ թույլ չտվեց, որ վերջինս իր ելույթն ավարտի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930