Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչի՞ շուրջ են համաձայնել իշխանությունն ու ընդդիմությունը․ Արծվիկ Մինասյանը մանրամասնում է

Նոյեմբեր 08,2024 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորհրդարանում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հայտարարեց, որ ԸՕ-ի վիճելի՝ ռազմական դրության կամ արտակարգ դրության հիմքով քվեարկության արդյունքները չեղարկելու եւ վերաքվեարկություն հայտարարելու հարցի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մանրամասնեց, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը․ «Որոշակի ճշգրտումներ կատարել ենք եւ ուղարկել ենք պետաիրավական հանձնաժողով․ նաեւ արտակարգ եւ ռազմական դրության մասին իրավական ռեժիմներն էլ պետք է հստակեցվեն։ Մենք առաջարկում ենք՝ քվեարկության օրը, 8․ 00 -20․00-ն արտակարգ դրություն արգելվում է հայտարարել։ Դրանից հետո, եթե հիմքերը պահպանվում են, գործում է այն ռեժիմը, որը կառավարությունն է առաջարկում»։

Արծվիկ Մինասյանը հստակեցնում է՝ ընտրողների քվեարկության արդյունքները պետք է ֆիքսվեն, այլ հարց, եթե ինքնիշխանությանը սպառնացող ագրեսիա է տեղի ունենում․ պետք է դա զատել այս ռեժիմների՝ ներքաղաքական նպատակներով օգտագործումից։ Փոխնախարարն էլ խոստացավ՝ ուշի-ուշով ուսումնասիրել ընդդիմության գրավոր առաջարկները եւ հասկանալ՝ 8․00-20․00-ն ընկած ժամանակահատվածի բացթողումն ի՞նչ իրավական բացեր կառաջացնի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930