Գյումրու ավագանիում 11 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել` գործող ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։
Ավագանու նիստին ՔՊ֊ից ներկա էին ընդամենը 9 անդամներ, քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։ 30 րոպե ընդմիջում հայտարարվեց, սակայն դա էլ չփրկեց իրավիճակը։
Կարդացեք նաև
Ե՞րբ են լինելու արտահերթ ընտրությունները, կա՞ Գյումրիում ճգնաժամ, ի՞նչ նշանավոր դեմքեր կլինեն ՔՊ֊ի ցուցակում, այս թեմաների շուրջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի ճեպազրույցը` քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ