Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպեսզի երկիր այցելեն օրինապահ քաղաքացիներ». Թրամփն անօրինական միգրանտների դեմ պայքարը որպես առաջնահերթություն է նշել

Նոյեմբեր 08,2024 12:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Վերընտրվելուց հետո իր առաջին հարցազրույցում հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից մեկը լինելու է սահմանների ուժեղացումը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Թրամփի դաշնակիցները և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները գաղտնի կերպով նախապատրաստվում են ներգաղթի քաղաքականության փոփոխություններին։ Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի խոսքով՝ Թրամփի թիմում նախնական քննարկումները կենտրոնացած էին հանցագործություն կատարած ապօրինի ներգաղթյալների արտաքսման վրա։ Բանավեճի հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք պետք է արտաքսել այն ներգաղթյալներին, ովքեր մանկության տարիներին են տեղափոխվել ԱՄՆ։

Թրամփի խոսքով՝ իր դիրքորոշումն այս հարցում հաջող է, քանի որ «մարդիկ ցանկանում են, որ երկիր այցելեն օրինապահ քաղաքացիներ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930