Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել «Ընտրական օրենսգրքի» վիճելի հարցերի շուրջ․ Արմենուհի Հարությունյան

Նոյեմբեր 08,2024 12:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն այսօր խորհրդարանում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ, հարցը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանից հետաքրքրվեց հիմնական վիճելի դրույթի՝ արտակարգ դրություն եւ ռազմական դրության հայտարարելու եւ այդ հիմքով քվեարկության արդյունքները չեղարկելու դրույթի մասին։

Նա մի հիպոտեթիկ իրավիճակ նկարագրեց՝ հետընտրական ցնցումներ են լինում, հայտարարվում է արտակարգ դրություն եւ վերաքվեարկություն է լինում․ ընդունելի՞ են այդ վերաքվեարկության արդյունքները։

Փոխնախարարն ասաց՝ նպատակը ոչ թե խնդիրներ առաջացնելն է եղել, այլ հնարավոր խնդիրները լուծելը։ Նա մանրամասնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկումներ են եղել, քանի որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրաձայնել էին եւ կա համապատասխան պայմանավորվածություն, որը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Փոխնախարարը համատեղ փոխընդունելի փոփոխություններից մի քանիսը ներկայացրեց. «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու պահից» եզրույթի փոխարեն մենք նախատեսում ենք օգտագործել «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահ» ձեւակերպումը։

Նույն հոդվածում կատարվելու է փոփոխություն, որի դեպքում եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է մինչեւ քվեարկության օրը ժամը 20։00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվելու է եւ համապատասխան դրույթներից հետո վերսկսվելու է։ Եթե դրությունները հայտարարվում են ընտրության օրը 20։00-ից հետո, այսինքն՝ մինչեւ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը եւ արձանագրությունների կազմումը, ապա քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որտեղ հնարավոր է իրականացնել ամփոփում, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930