Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ, սա ձեր կողմից վերջին համարձակությունն էր իմ ելույթն ընդհատելու»․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ

Նոյեմբեր 08,2024 11:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորհրդարանում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ, լեզվակռիվ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջեւ։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2003-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013 թվականներին՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016 թվականներին եղել է նույն ծառայության պետ։ 2016-2018 թվականներին աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական:

Դիմելով հարցը ներկայացնող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ նախարարության կայքում գրված է, որ փոխնախարարն իր պաշտոնին նշանակվել է վարչապետի հրամանագրով, մինչդեռ վարչապետը որոշումներ է ընդունում, ոչ թե հրամանագրեր է գրում։

«Այդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում ոլորտը»,- հարցրեց Էդգար Ղազարյանն՝ արժանանալով Վլադիմիր Վարդանյանի դիտողությանը։

«Հուսով եմ, սա ձեր կողմից վերջին համարձակությունն էր իմ ելույթն ընդհատելու»,-Վլադիմիր Վարդանյանին դիմեց Էդգար Ղազարյանը, քանի որ վերջինս ընդհատել էր իր ելույթը՝ հորդորելով խոսել ըստ էության ։

Ապա Էդգար Ղազարյանը նկատեց, որ տիկին Հարությունյանը նշանակվել էր հարցի զեկուցող, քանի որ արդարադատության նախարարի պաշտոնակատար էր, մինչդեռ, ըստ ԱԺ կայքում նշված տեղեկության, հարցը նախարարը պետք է ներկայացնի եւ հետաքրքրվեց՝ տիկին Գալյանի բացակայությունը վարչապետի՞, թե՞ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նկատմամբ է արհամարհանք։

Էդգար Ղազարյանին նաեւ հետաքրքրում էր, թե ո՞ր կուսակցությունների կամ դաշինքների հետ է փաթեթը քննարկվել։

Փաթեթի՝ կառավարության կողմից անհետաձգելի համարելու մասին էլ հարցրեց՝ կառավարությունն առաջիկայում պատրաստվո՞ւմ է արտակարգ դրություն սահմանել, կա՞ պայթյունավտանգ իրավիճակ երկրի արտաքին քաղաքական զարգացումների հետ կապված եւ կա՞ ռազմական դրության սպառնալիք։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930