Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նորանշանակ նախարարի մուտքը իր պաշտոնին մեկնարկում է անամոթ ստով. Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 08,2024 11:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը:

Այն այսօր անցկացվելու է փակ ռեժիմով, որովհետեւ նախատեսված է վկաների հարցաքննություն: Մինչեւ դատական նիստի սկսվելը, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ իր համոզմամբ՝ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն իր պաշտոնի մուտքը սկսեց «անամոթ ստով», երբ հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Աբսուրդ էր երեկ Սրբուհի Գալյանի այդ հայտարարությունը: Նույնիսկ եվրոպական ամենախոշոր կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, քանիցս իր բանաձեւերում ու հայտարարություններում արձանագրել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, նույնիսկ Freedom House-ն արձանագրել է, որ ՀՀ-ում դատարաններն անկախ չեն ու ախտահարված են կոռուպցիայով: Նույնիսկ այս իշխանությունների տերերը հանդիսացող միջազգային կառույցները չեն կարողացել այս իրավիճակը թաքցնել եւ արձանագրել են, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներն առկա են»:

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե Սրբուհի Գալյանը ոչ միայն պնդել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, այլեւ հայտնել է, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատասխանատվությունը, Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Բնականաբար, իրենք չեն կարող չկիսել Փաշինյանի վարած քաղաքականությունը: Ես ասել եմ, որ դա ոչ թե քաղաքական թիմ է, այլ Փաշինյանի անվան «կուտոկ» է: Պետք է ցիտեմ Արմեն Աշոտյանին, նա ֆանտաստիկ տվեց այս իշխանության «իզմը»: Հիշո՞ւմ եք Նիկոլն ասում էր՝ մենք ոչ մի «իզմեր» չունենք: Լափիզմ, ըստ Աշոտյանի, այս է իշխանության գաղափարախոսությունը»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Փաշինյանի «կուտոկում» հավաքվածներից ոչ մեկ չի պլստալու, եթե նույնիսկ հայտարարի, թե ընդամենը կատարող է եղել. «Բոլորը պատասխան են տալու, եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքը ասի՝ ես ընդամենը կատարող եմ եղել, պլստալու է պատասխանատվությունից, դա ձեզ միայն թվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930