Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Այդ եկեղեցին էր փորձում հարաբերություն կարգավորել` եթե ուզում եք իմանալ: Բայց իշխանությունը ոչինչ էլ չարեց». «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2024 10:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մի քանի հարց ուղղեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

– Գյումրու քաղաքապետի աթոռին, ըստ լուրերի, հավակնում է եկեղեցու դեմ ակցիաներով հանդես եկած ոմն Կարեն Պետրոսյան: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքն այս մասին:

– Դա եղել է ուղիղ վեց տարի առաջ, այս վեց տարիների ընթացքում ի՞նչ է եղել, ի՞նչ է արել հակաեկեղեցական:

– Որպես Շիրակի թեմի առաջնորդ՝ նորմա՞լ եք համարում, որ նման մեկը քաղաքապետ դառնա:

– Ի՞նչ ասեմ, մի երկրում, որտեղ հոգեւոր արժեքները գերակա չեն, ցանկացած մեկն էլ կարող է դնել իր թեկնածությունը` ցանկացած պաշտոնի համար: Եթե վարչապետը կարող է լինել հակաեկեղեցական, եթե Ազգային ժողովի նախագահը կարող է լինել հակաեկեղեցական, է՝ քաղաքապետը կամ քաղաքապետի թեկնածուն չի՞ կարող լինել հակաեկեղեցական մեկը: Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա:

– Մայր տաճարի վերաօծման արարողությանն իշխանություններն էլ էին հրավիրված, կարելի է կարծել, թե փորձում են եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորել:

– Ոչ մի հարաբերություն էլ չեն կարգավորել, այդ եկեղեցին էր փորձում հարաբերություն կարգավորել` եթե ուզում եք իմանալ: Բայց իշխանությունը ոչինչ էլ չարեց: Ամբողջ երկիրը ողողված է հակաեկեղեցական տարրերով ու հակահայ գործակալներով, Դուք զարմանում եք, որ Գյումրիում ինչ-որ մեկը թեկնածություն է դրել: Ինչի՝ ՔՊ-ի մեծ մասը կլինի հակաեկեղեցական, Գյումրու քաղաքապետի թեկնածուն չի՞ լինի: Իմ հասցեին ինչեր են ասում: Իմ մասին «պարոն Աջապահյան»-ով են խոսում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930