Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդի 16,5 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ այն ուժին, որի իշխանության տարիներին կորցրեցինք Արցախը, ՀՀ տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացվեց. «ՉԻ»

Նոյեմբեր 08,2024 09:30

Ընկերություններից մեկը Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու համար, թե քաղաքական ո՞ր ուժին կընտրեին ՀՀ քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը։

Պարզվել է, որ հստակ քաղաքական նախապատվություններ ունի քաղաքացիների միայն 36,8 տոկոսը, իսկ ահա 63,2 տոկոսը կամ չի մասնակցելու ընտրություններին, կամ դժվարացել է պատասխանել, կամ հրաժարվել է պատասխանել, կամ էլ հայտարարել է, որ ոչ մեկին չի ընտրելու։

Առանց որևէ քաղաքական ուժի անուն տալու պարզապես նկատենք, որ ըստ այս հարցման՝ ժողովրդի 16,5 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ այն ուժին, որի իշխանության տարիներին կորցրեցինք Արցախը, ՀՀ տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացվեց, և որի լիդերը հայտարարեց, թե իհարկե՝ կարող էր կեսից դադարեցնել պատերազմը, և նույն արդյունքը կունենայինք, բայց՝ առանց հազարավոր զոհերի։

6,4 տոկոսը պատրաստ է ընտրել այն ուժին, որի լիդերը ժամանակին Հայաստանում հեղաշրջում իրականացրեց՝ մերժելով արժանապատիվ խաղաղության հեռանկարը, հայտարարեց, թե «Ղարաբաղի հարցը լուծված է», 10 տարի շարունակ կարգավորման ուղղությամբ ոչինչ չարեց, միայն ահռելի հարստություն կուտակեց, մի խոսքով՝ մոտեցրեց այն օրը, երբ Ադրբեջանն այնքան հզորացավ, որ կարողացավ ուժով լուծել հարցը։

5,9 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ մի ուժի, որը հայտնի է միայն նրանով, որ դրա լիդերն ամենավերջին բառերով աջուձախ բոլորին հայհոյում է։

2,2 տոկոսը պատրաստ է ձայն տալ մի ուժի, որի լիդերը ինչ անում է՝ ասենք թե համապատասխան ժողովրդի համար է անում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930