Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.
«Սիրելի երեւանցիներ,
Այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել․
մեր «Առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրությունն է դրել եւս 4420 մարդ։
Կարդացեք նաև
Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրերի ընթացքում ունենք արդեն 11 315 ստորագրություն։
Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտից սպասեք մեզ Երեւանի փողոցներում։
Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար չենք մոռանում զանգել 094 19 99 55 համարով»։