Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին այլեւս թույլ տրված չի լինելու մնալ այս անորոշության գորշ գոտիի մեջ, մեզնից պահանջելու են հստակ դիրքորոշում. Խզմալյան

Նոյեմբեր 07,2024 22:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մենք արձանագրում ենք մեծ գործընթացի մի փուլ, երբ մենք փորձում ենք շրջել պատմության անիվը: Մենք համոզված ենք, որ պատմության ճիշտ կողմն ենք շրջում, օգնում ենք, որ մեր երկիրը լինի շրջվող անիվի ճիշտ կողմում: Այսօր այս մասին Ժողովրդավարական ուժերի հարթակի ներկայացուցիչների հրավիրած համաժողովում այսօր ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու հարցով ստորագրահավաքին միացած 60.000 ՀՀ քաղաքացիները կրկնապատկվելու եւ եռապատկվելու են, երբ այդ հարցը դրվի հանրաքվեի. «60.000 -ը ապագա հանրաքվեի դեպքում կդառնա 500.-600.000: Այդ 60.000 –ն այն առաջիններն են, որոնք հասցրին ստորագրել հայ ժողովրդի անունից: Մենք մեծ պատասխանատվություն ենք զգում, որովհետեւ մտանք մի շրջան, որը սկսվեց ոչ իհարկե երեկ ԱՄՆ նախագահի ընտրություններով:

Ամռանը, երբ Եվրոպայում էին տեղի ունենում ընտրությունները, արդեն հասկանում էինք, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը փոխվում են, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Ի՞նչ փուլ է դա: Մեր խորին համոզմամբ՝ այդ փուլը նշանակում է քաղաքական անորոշության եւ երկիմաստության ավարտը: Հայաստանին այլեւս թույլ տրված չի լինելու մնալ այս անորոշության գորշ գոտիի մեջ, մեզնից պահանջելու են որոշակիություն, հստակ դիրքորոշում: Ահա ինչու ենք այդքան կարեւորում այս նախաձեռնությունը, որը դրդում է իշխանությանը, պետությանն ու հասարակությանը այն ուղղությամբ, որը համարում ենք միակ ճիշտ եվրոատլանտյան քաղաքակրթություն: Այս դաշտում է, որ պատրաստ ենք խոսել մեր գործընկերների հետ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930