Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցն այսօր կրկին համախմբել էր ժողովրդավարական ուժերի հարթակի ներկայացուցիչներին:
Նրանց հրավիրած համաժողովի ժամանակ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ ԵՄ միանալու համար ՀՀ քաղաքացիների 60.000 ստորագրությամբ տապալել են 2020 թվականից հետո սկսված ՀՀ լուծարման նոր կամպանիան:
«Մենք տապալեցինք ինքնալուծարման այդ ՀՀ-Բելառուս-ՌԴ կամպանիային: Տապալված են նրանք: Այս 60.000 ստորագրությունը դա է արձանագրում: Քաղաքական բյուրոկրատները ինչ կանեն, կանեն: Լավ բան կանեն, շնորհակալություն կասենք, վատ բան կանեն, մենք մեր կարծիքը կասենք:
2020 թվականի դեկտեմբերին՝ ծանր աղետից, կորուստներից հետո նոր կամպանիա սկսվեց ՀՀ-ն լուծարելու: Մենք այսօր այս հավաքով արձանագրում ենք, որ մենք դրանց հաղթեցինք, դա նրանք չկարողացան անել:
Կարդացեք նաև
Հետո մեզ չգան ասեն, չենք իմացել: Մենք հայտարարում ենք մեր գործի մասին, մեր ծրագրերը հրապարակային են: Ովքեր որ կողմ են ՀՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքին ու կամք ունենալու իրավունքին, մեր գործը դա է: Մենք ասում ենք հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները պետք է կարողանան իրենց կամքն արտահայտել հանրաքվեի միջոցով՝ կարծիք հայտնելու ամենաժողովրդավարական ձեւն է դա: Ովքեր այդպես են մտածում, մեր գաղափարակիցն են, մեր ծրագրերն ընդունում են, չասեք, չենք ասել: Հրավիրում ենք, թող գան, շարք կանգնեն:
Այո, եւ ոչը լյուստրացիա է: Ովքեր անկախության ու ժողովրդավարության եւ զարգացման կողմնակիցներ են, համեցեք, ովքեր դեմ են, անարգանքի պատի տակ կանգնեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ